Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

13 նոյ 2023 14:29

2 տարբեր մեքենաներ իրար հետևից հարվածել են աղջկան, 20-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել

«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի դիմաց հոկտեմբերի 26-ին կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է. հայտնում են ոստիկանությունից: Factor TV-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել էր, որ երկու տարբեր մեքենաներ իրար հետևից հարվածել են աղջկան, որը փորձել է փողոցը հատել չթույլատրված հատվածով։
 
ՀՀ ոստիկանությունն այսօր մանրամասներ է ներկայացրել: ««Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի էր ենթարկել 20-ամյա աղջկա, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Նիսանի» վարորդի կողմից: 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա Լուսինե Գևորգյանը մահացել է»,- հայտնում են ոստիկանությունից: Քննչական կոմիտեից հայտնում են, որ կրկնակի վրաերթի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր