Ալիևի՝ բանակցություններից հրաժարումը հղի է նոր պատերազմով... չգնաց ո՛չ Բրյուսել, ոչ Գրանադա, որովհետև ՀՀ-ից պոկեց այն, ինչ պետք էր
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-02/1707417119_artur-xachatryan.jpeg)
«Նրանք ստացել են այն, ինչ ուզում էին, հիմա այլևս այնտեղից ստանալու բան չունեն»,- նշել է ընդդիմադիր պատգամավորն ավելացնելով, որ բանակցություններից հրաժարումը հղի է նոր պատերազմով, երբ Փաշինյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին, նույն պահին տեղեկություն կար, որ Ադրբեջանը 1.2 մլրդ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել։ Որքան էլ ասես հալվա ՝ բերանդ չի քաղցրանա, երբեք որևէ թուղթ չի երաշխավորել որևէ երկրի անվտանգություն։ Ցանկացած պատերազմին նախորդել է խաղաղության ինչ-որ պայմանագիր, օրինակ, Վերսալի պայմանագիրը, որը Հիտլերի ձեռքերը չկապեց, երկրի անվտանգությունն ապահովում է բանակն ու ճկուն դիվանագիտությունը»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նպատակին, ապա Խաչատրյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը դա չի էլ թաքցնում. «Ինչ- որ 8 գյուղ, միջանցք, ռեպորացիաներ, փախստականների վերադարձ, իսկ Հայաստանը կոչում է Արևմտյան Ադրբեջան։ Թող ոչ ոք իրեն չսփոփվի նրանով, թե Արցախը կերան՝ ախորժակը փակվեց, ոչ, իրենց նպատակը լրիվ ուրիշ է»։