Տեղի է ունեցել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը          Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 7-9-ը հանրապետությունում       Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում    

18 նոյ 2023 12:03

Իրանի ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջը զգուշացրել է՝ պատերազմի մասշտաբների հետագա ընդլայնում կլինի

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ եթե իրավիճակը Գազայի հատվածում շարունակվի, հնարավոր է ցանկացած տարբերակ, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը, գրում է Mehr-ը։


Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Ժնևում առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցությունների շրջանակում։


«Մենք անկեղծ, հստակ և կարևոր քննարկումներ ունեցանք Ֆրանսիայի արտգործնախարարի հետ և հասկացանք, որ դուք, Ամերիկայի հետ միասին, չեք կարող խոսել միայն ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին։ Եվ մենք ասացինք, որ, մեր կարծիքով, Համասը պաղեստինյան ազատագրական շարժում է, որը դեմ է օկուպացիային։ Թեև մենք միշտ դատապարտել ենք կանանց և երեխաների սպանությունն ամբողջ աշխարհում, Ամերիկայի և արևմտյան որոշ երկրների լռությունը Պաղեստինում երեխաների և կանանց սպանության վերաբերյալ ուղղակի անհանդուրժելի է»,- ասել է նա։


Ժնևում Իրանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով, նրանք «անկեղծ և կարևոր զրույց են ունեցել Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների, երկկողմ և հյուպատոսական հարցերի, Իրանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հեռանկարների շուրջ»:


«Մենք նախազգուշացրել ենք Գազայում շարունակվող ռազմական հանցագործությունների հետևանքների մասին։ Ընդգծվել է նաև Գազայում ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու, մարդասիրական օգնություն ուղարկելու և քաղաքացիական գերիների փոխանակման անհրաժեշտությունը»,- ասել է նա։


Ամիր Աբդոլլահյանը նաև ասել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը համաձայն է, որ պատերազմը չպետք է ընդլայնվի։


«Մենք նախազգուշացրել ենք, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա բոլոր հնարավորությունները նախատեսված են, այդ թվում՝ պատերազմի մասշտաբների հետագա ընդլայնում»,- ասաց նա։


Իր հերթին, Ֆրանսիայի արտգործնախարարն իր իրանցի գործընկերոջն ասել է, որ Թեհրանը «ծանր պատասխանատվություն» է կրում՝ կանխելու պատերազմի տարածումը ողջ տարածաշրջանում։


Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետը նաև ասել է, որ «բոլոր միջոցները» պետք է ձեռնարկվեն պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության հասանելիությունը երաշխավորելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր