Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից          Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով.եղանակն՝ առաջիկա օրերին       Տեսանյութ.Հայաստանում և աշխարհում հասարակության հոգեկան առողջությունը գնալով վատթարանում է    

19 նոյ 2023 10:05

ԻՆչպես հասկանալ, որ տղամարդը սիրահարված է

Ներկայացնում ենք 12 ազդանշան, որ տղամարդը քեզ սիրահարված է:

1. Լսում և մտապահում է
Ամենը, ինչ կասես, ուշադիր կլսի և կմտապահի:

2. Հետևում է կեցվածքին
Եթե աշխատում է լավ կեցվածք ընդունել, դա խոսում է կնոջ վրա տպավորություն գործելու նրա ձգտման մասին:

3. Ուղղում է հագուստը կամ սանրվածքը
Երբ տղամարդն ուղղում է մազերը, նշանակում է՝ նա հուզվում է:

4. Նրա վարքը սոցցանցերում
Նա հաճույքով հետևորդդ է դառնում բոլոր սոցցանցերում, մեկնաբանում և հավանում է քո հրապարակումների մեծ մասը:

5. Ժպտոմ է քեզ հետ խոսելիս
Երբ մարդը հաճելի բանի է նայում, ժպտում է: Եթե նա քեզ նայելիս ժպտում է, նշանակում է՝ քո հանդեպ անտարբեր չէ:

6. Դիպչում է դեմքին
Դա իրականում նշանակում է, որ նա ուզում է դիպչել քո շուրթերին կամ պարանոցին:

7. Բարձրացնում է հոնքերը
Դա խոսում է այն մասին, որ դու հետաքրքրում ես նրան:

8. Հետաքրքրվում է քո հետաքրքրություններով
Քո հանդեպ տղամարդու ուժեղ համակրանքի ակնհայտ նշան է:

9. Աշխատում է դիպչել քեզ

10. Ուշադրություն չի դարձնում հեռախոսին

11. Գրում է առավոտյան կամ երեկոյան քնելուց առաջ

12. Ոտքերը խաչում կամ բացում է
Եթե տղամարդուն սեքսուալ առումով գրավիչ ես թվում, նա կարող է նստելիս անգիտակցաբար բացել ոտքերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր