ՔՊ–ական կանանց մոտ մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են, երկու թևի են բաժանվել. «Իրավունք»          Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ից մեծ թվով կադրեր տարել է ՀԷՑ․ «Հրապարակ»       Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի համար    

20 նոյ 2023 13:50

Դայակը 707 տարվա ազատազրկման է դատապարտվել 2-ից մինչև 12 տարեկան16 երեխայի նկատմամբ սեռական գործողություն կատարելու համար

ԱՄՆ-ում տղամարդ դայակը դատապարտվել է ավելի քան 700 տարվա ազատազրկման՝ իր խնամքի տակ եղած 16 տղա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար:


Ինչպես գրում է The Guardian-ը, 34-ամյա Մեթյու Անտոնիո Զակրժևսկին դատապարտվել է Կալիֆոռնիայում: Դատարանը նրան  ավելի քան 30 հանցանքի համար դատապարտել է ընդհանուր 707 տարվա ազատազրկման:


Պարբերականը նկատում է, որ դատարանում արված հայտարարության մեջ տղամարդը ներողություն չի խնդրել՝ ասելով, որ 100%-ով անկեղծ է եղել ու ուրախացրել է երեխաներին: Այս խոսքերի ժամանակ նրա գործողությունների զոհերի ծնողները փակել են ականջներն ու արտասվել:


Հայտնի է, որ Զակրժևսկին ձերբակալվել է 2019 թվականի մայիսին այն բանից հետո, երբ մի զույգ Լագունա Բիչի ոստիկանությանը հայտնել է, որ դայակն անպատշաճ կերպով դիպչել է իրենց որդուն: Արդյունքում հայտնաբերվել են ավելի շատ զոհեր, և Զակրժևսկին ի վերջո մեղադրվել է 34 հանցանքի համար, ներառյալ անչափահասի հետ անառակաբարո գործողություններ:


Քննիչները հայտնել են, որ երեխաները եղել են երկուսից մինչև 12 տարեկան: Տեղի շրջանային դատախազի խոսքով՝ ատենակալների դատարանը Զակրժևսկուն մեղավոր է ճանաչել բոլոր հոդվածներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր