Ինչու Պեսկովը չի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-04/1523467986_9-0.jpg)
«Ցավոք, ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ պետական մակարդակով ծանոթ չեմ Ադրբեջանի նման հայտարարություններին, մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի, և խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու անհրաժեշտության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
«Հետևաբար, պարոն Փաշինյանի հայտարարության այդ հատվածի մասին կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել», - հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին հայտարարել էր, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։
«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է», - ասել էր Փաշինյանը։