Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

21 նոյ 2023 16:55

Տեսանյութ.Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք, Անի Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը հարվածեցին միմյանց

Միջադեպ է տեղի ունեցել Երևանի ավագանու նիստի ժամանակ՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև։

Իրավիճակը լարվեց Անի Խաչատրյանի ելույթից հետո։

««Մայր Հայաստանի» թամադային ուզում եմ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի կենսագրությունը միասին վերցրած։ Այս ամբիոնը թուլության ու անկարողության արդյունքներով ողողելու փոխարեն համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց ու պատասխանել, թե ինչու էր ձեր քաղաքական թիմը հրապարակում փորձում վիժեցնել ՀՀ անկախությունը, ինչու էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող հյուսիսային Z արբանյակներ խաղում»,- ասաց նա։

Արձագանքելով՝ Սոնա Աղեկյանը ասաց․

«Որովհետև քո տերերը թույլ էին տալիս, որ ադրբեջանցիները միզեն Վազգեն Սարգսյանի արձանի վրա, չափդ ճանաչի՛ր»։

Անի Խաչատրյանն էլ իր հերթին Աղեկյանին անվանեց «կոյուղաջրերի թագուհի»։

Երբ Անի Խաչատրյանը ամբիանից իջան եւ գնում էր իր տեղը, ինչ-որ մեկը տեղից բաժակով ջուր շփեց նրա վրա: Անի Խաչատրյանը վերցրեց սեղանին մեկ այլ ջրի բաժակ եւ շփեց ավագանու այդ անդամի վրա:

Ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր