Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր տարադրամի շուկայում          Քերոբյանի խոսքով՝ Փաշինյանը դեռևս օգոստոսին գնացել է քննչական կոմիտե և հրահանգել, որ մեղավորները պատժվեն. «Ժողովուրդ»       Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա․ «Հրապարակ»    

24 նոյ 2023 13:00

«Պատերազմի օրերին դիեր տեղափոխող մեր բեռնատարին արագաչափով մեծ տուգանք է եկել». Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020-ի պատերազմի օրերին մեր բեռնատար մեքենան տրամադրել էինք Արցախի կառավարությանը, որպեսզի դիեր տեղափոխի: Պարզ է, որ կառավարության դիակ տեղափոխող աշխատակիցն արագաչափերի տակ չէր դանդաղեցնելու մեքենան, և ֆիքսելու էին նրա բարձր արագությունը:
Պատերազմ էր:
Հետո տուգանք է գալիս մեր ՃՈ-ից մի մեծ ու կլորիկ գումար: Զանգում ենք, բացատրում ենք, հասկացնում ենք, որ ղեկին ես չեմ եղել, որ պատերազմ է եղել: Իսկ ՃՈ-ն չէր ուզում ընկալել և տուգանում է ձեռնարկության տնօրենին:
Մենք դիմեցինք դատարան, հաղթեցինք, նրանք դիմեցին վերաքննիչ, հետո վճռաբեկ: Երեկ վճռաբեկը որոշել է, որ Ոստիկանությունը, մեղմ ասած, լավ բան չի արել:
Լավն այն է, որ այս վճիռը կդառնա նախադեպ ու այս ղալաթը էլ չի կրկնվի այլ քաղաքացիների ու կազմակերպությունների հանդեպ:
Արմեն Մարտիրոսյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ 16.11.2020թ-ի թիվ 2011877413, թիվ 2011877390, թիվ 2011877223 և թիվ 2011877101 որոշումները վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին, բավարարել:
Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության՝ 16.11.2020թ.-ի թիվ 2011877413, թիվ 2011877390, թիվ 2011877223 և թիվ 2011877101 որոշումները և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի տեղակալի 07.05.2021թ-ի թիվ 7-13-28806 որոշումը:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Արմեն Մարտիրոսյանի բռնագանձել 16,000 (տասնվեց հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Տեսնես ՀՀ ոստիկանությունը, Ճանապարհային ոստիկանությունը կգտնի՞ մեղավոր ծառայողներին և կպատժի՞ նրանց, որ այլ քաղաքացիների իրավունքներն էլ չոտնահարեն»:


Աղբյուրը` Արմեն Մարտիրոսյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր