ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը          Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News       Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար    

24 նոյ 2023 14:14

Wildberries-ին միլիարդավոր դոլարների վնասներ է սպառնում.իրավապահները ստուգումներ են կատարում

Wildberries-ի 8 հազարից ավելի աշխատակիցները չեն կարողանում աշխատանքի անցնել՝ իրավապահ մարմինների ստուգման պատճառով, իսկ վաճառողները լուրջ վնասներ են կրում, հայտնում են ընկերությունից։

Ավելի վաղ ուրբաթ օրը ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Wildberries -ի «Էլեկտրոստալ» տեսակավորման կենտրոնի աշխատակիցները փաստաթղթային ստուգումներ են անցնում, ընկերության ղեկավարությունը համագործակցում է ոստիկանության հետ, հնարավոր է ընդհատումներ լինեն ապրանքների բեռնման և բեռնաթափման ժամանակ։

«Իրավապահ մարմինների ստուգումների պատճառով Wildberries-ի «Էլեկտրոստալ» պահեստի ավելի քան 8 հազար աշխատակից չի կարողանում անցնել իր աշխատանքին։ Հարյուր հազարավոր ապրանքներ չեն առաքվում հաճախորդներին: Այս իրավիճակը սպառնում է միլիարդավոր դոլարների վնասներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր