Այս կենդանակերպի նշանների համար հուլիսի 5-ից կսկսվի հաջողության ալիք՝ նոր հնարավորություններ կարիերայում և անձնական կյանքում          Հուլիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներին    

24 նոյ 2023 14:54

Առողջապահության ապահովագրությամբ ոչ թե դեղերն ենք տալու, այլ գումար եւ քաղաքացին կարող է գնել իր ուզած դեղը. Փաշինյան

2024-ից առողջապահության ապահովագրության համակարգ է ներդրվելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բյուջեի հաշվին այդ ապահովագրությունից օգտվելու են առավել խոցելի խավերը: Մենք նախատեսել ենք մեխանիզմներ, երբ ապահովագրվածը հնարավորություն ունենա որոշակի ճկունության, որ ինքն իր նախընտրած դեղերը ձեռք բերի: Մենք նաեւ դեղերի կարիք ունեցողներին ոչ թե դեղերն ենք կոնկրետ տալու, այլ որոշակի դրամական աջակցություն ենք ցուցաբերելու: Դրամական ֆոնդ է նախատեսվելու, երբ քաղաքացիները կարող են իրենց նախընտրած դեղերը ձեռք բերել»,- ընդգծեց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր