Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում          Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար       4 գյուղերը հանդիսացել և ներկայումս հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածք.թշնամուն է հանձնվել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով    

24 նոյ 2023 16:29

Ադրբեջանի արձագանքից տպավորություն է ստացվել, որ այդ երկրում հետաքրքրված չեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծով

Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առնչությամբ Ադրբեջանի առաջին արձագանքն այն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև հաղորդակցությունների բացման նախագիծն իրականացնում են Իրանի հետ:

Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու տեսահարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչվելու դեպքում մաքսային և սահմանային վերահսկողությունը հենց Հայաստանի սահմանապահների ու մաքսայինների կողմից է իրականացվելու:

Փաշինյանն ընդգծեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից մեկը հետևյալն է՝ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով իր տարածքում իրականացնում է սահմանային մաքսային հսկողություն և ապահովում է անվտանգություն:

«Սա է այն առաջարկը, որ մենք անում ենք մեր միջազգային գործընկերներին՝ այդ թվում Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին: Եվ Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև իրենք կոմունիկացիաների այդ նախագիծն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք բացարձակապես դեմ չենք: Բայց մեր առաջարկը դա է: Մեր առաջարկը ընդունելու դեպքում այդ նախագիծը կիրականացվի»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց ևս մեկ կետի մասին, որ փոխադարձության հիման վրա ընթացակարգերի պարզեցումներ կարող են տեղի ունենալ: Այդ պարզեցումները պետք է լինեն նախագծին մասնակցող բոլոր երկրների համար և բոլոր երկրների տարածքում:

Անդրադառնալով քաղաքացու դիտարկմանը, մտահոգությանը, որ «Զվարթնոց» օդանավակայանում առկա են ռուս սահմանապահներ՝ վարչապետն ասաց, որ դա ուրիշ դեպք է, ունի նախապատմություն: «Բայց նաև մեր քաղաքականությունը հետևյալն է՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը նաև ինստիտուցիոնալ առումով գնալով պետք է ավելանա: Եվ «Խաղաղության խաչմերուկ»-ն այդ դեպքերից է»,-նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր