Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար          Հրդեհ է բռնկվել Երասխ բնակավայրի երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքում       Ուկրաինայի սահմանադրությունը նաև «իշխանության լեգիտիմությունը» խանգարում է խաղաղության հաստատմանը. Շոյգու    

24 նոյ 2023 19:02

Տեսանյութ.Ժողովրդավարությունը շատ անգամ խանգարում է երկրի անվտանգությանը

Քաղաքականություն վարել նշանակում է շարադասել, աստիճանակարգել, գլխավորը կարևորից տարբերակել, առաջնահերթությունները նշել և այդ ուղղությամբ շարժվել։ Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց  ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հիմա դուք կարո՞ղ եք ասել, ո՞րն է գլխավորը այս կառավարիչների համար։ Ես կարող եմ ասել մեր ժամանակ գլխավորը՝ երկրի անվտանգությունն ապահովելն էր։ Չեմ կարող ասել հիմա որն է իրենց համար կարևորը, որովհետև հա փոխում են։ Եթե գլխավորը ժողովրդավարությունն է, ապա արդյունքները մենք տեսնում ենք։ Տեսնում ենք Ղարաբաղի կորուստ, տեսնում ենք Հայաստանի տարածքային կորուստներ, տեսնում ենք քաղբանտարկյալներ։ Ժողովրդավարությունը շատ անգամ խանգարում է երկրի անվտանգությանը»,- ասաց ՀՀ նախկին նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր