Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են          Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ.Սահմանազատումը Տավուշից ենք սկսել պատերազմը բացառելու համար       Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում    

26 նոյ 2023 23:29

Ինչպես հաղթել մրցակցուհիներին, եթե հանդիպել եք ձեր երազանքի տղամարդուն

Տղամարդկանց միջև ցանկացած մրցակցություն՝ բիզնեսում, թե անձնական կյանքում, երկու արուների ակնհայտ պայքար է: Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ այնպես, ինչպես բնության մեջ կենդանիների մրցապայքարը: Մինչդեռ կանանց մոտ ամեն ինչ այլ է: Նրանք թաքուն, քողարկված են պայքարում՝ իբրև պատահաբար միմյանց հրելով, սադրելով, թակարդներ լարելով: 

Եվ որպեսզի այդ մրցապայքարում հնարավոր լինի հաղթել, հարկավոր է խուսափել որոշակի սխալներից, որոնք նման իրավիճակներում կանայք սովորաբար թույլ են տալիս:

Երբ կինը նման մրցապայքարի մեջ է մտնում՝ կտրուկ գցում է իր արժեքը, գինը ընտրյալի աչքում: Բայց մատչելիությունը կնոջ ընտրության հարցում տղամարդու համար հակառակ ազդեցությունն է ունենում: Ուժեղ սեռի ներկայացուցիչները նախընտրում են պայքարել, հաղթահարել խոչընդոտները և նվաճել կնոջը:
 
Երբ կինը պայքարում է, նա տղամարդու համար ավելի քան մատչելի, հասանելի է դառնում: Նրան անգամ որսի պետք չէ դուրս գալ: Նման դեպքում կինը տղամարդու համար այլևս հրապուրիչ, ցանկալի չէ, տղամարդը շատ արագ կորցնում է հետաքրքրությունը նման կնոջ հանդեպ:

Մրցապայքարի ժամանակ տղամարդու արժեքը կնոջ աչքում անհավանականորեն բարձրանում է, այդ տղամարդն ավելի ցանկալի է դառնում կնոջ համար: Այդ տղամարդը նրանց համար այլևս ոչ թե համակրելի մարդ է, ում հետ կինը կուզեր ընտանիք կազմել, այլ միակ նպատակը, ամենաբաղձալի մրցանակը: Եվ որքան շատ է նա ներքաշվում մրցապայքարի մեջ, այնքան աճում է իր ընտրյալի արժեքը, թեև տղամարդը դրա համար բացառապես ոչինչ չի անում: Արդյունքում՝ նրա կերպարն արհեստականորեն ուռճացվում է, որը միշտ չէ, որ համապատասխանում է իրական կերպարին:

Տղամարդու համար պայքարելիս կինն արհեստականորեն ավելի ու ավելի է սիրահարվում տղամարդուն: Նա ինքն իրեն համոզում է, որ տղամարդը գրեթե կատարյալ է և որ նրանից լավը չկա: Դրա հետ մեկտեղ աճում է նաև նրան կորցնելու վախը, կնոջ մոտ կախվածություն է առաջացնում տվյալ տղամարդուց: Եվ հաճախ մտածելով, որ կարող է այդպես էլ չնվաճել իր ընտրյալին, կինը խուճապի է մատնվում, հոգեկան ապրումների մեջ ընկնում: Դա էլ նրան ստիպում է կառչել տղամարդուց՝ կորցնելով մտածելու, դատելու ունակությունը: Նրան թվում է, թե շուրջբոլորը կանայք ցանկանում են գրավել իր սիրեցյալին: Իսկ դա ճնշում է տղամարդուն՝ կնոջը ավելի ու ավելի անցանկալի դարձնելով: Կինը նորից թերարժևորում է իրեն տղամարդու աչքում:

Նման մրցակցությունը կնոջը նախանձ է դարձնում՝ ի հայտ բերելով նրա բնավորության բացասական կողմերը: Ի սկզբանե մրցակցությունը սկսվում է հենց այն պատճառով, որ կինը թեկուզև ենթագիտակցորեն մտածում է, որ իր մրացկցուհին իրենից ավելի լավն է՝ ավելի գեղեցիկ է, խելացի, հետաքրքիր, աշխույժ, կենսախինդ, հաջողակ, այդ պատճառով էլ մրցակցության մեջ է մտնում: Իսկ այդպիսի մտքերը անառողջ հետաքրքրություն են առաջացնում մյուս կնոջ նկատմամբ: Նրան թերարժևորելու համար՝ կինը սկսում է բամբասել մյուսից՝ վերածվելով փնթփնթան պառավի, ինչը ի ցույց է դնում նրա բարդույթավորված և չկայացած լինելը, սեփական ուժերին չվստահելը:  

Ինչպես խուսափել նման իրավիճակներից
Հաղթահարեք բոլոր վախերը ձեզանից ավելի երիտասարդների և գեղեցիկների նկատմամբ: Պնդումները, թե տղամարդկիկ հետաքրքրվում են միայն մոդելի արտաքինով երիտասարդ աղջիկներով, սխալ է: Սիրահարված տղամարդու համար իր ընտրյալն ամենագեղեցիկն է և ամենահմայիչը:

Մի տրվեք ձեր մրցակցուհիների սադրանքներին: Թող ուրիշները փորձեն հեղինակազրկել ձեզ՝ իրենց արժեքը կորցնելով տղամարդկանց աչքում: Պետք չէ ներքաշվել հիմար պայքարի մեջ: Արժանավայել պահեք ձեզ, և հաղթանակը ձերը կլինի:
Ցանկացած իրավիճակում ինքնավստահ և անկաշկանդ եղեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր