Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

27 նոյ 2023 10:40

Չինաստանը հայտարարել է մանկական շնչառական հիվանդությունների աճի մասին

Չինաստանի առողջապահական իշխանությունները հինգշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնել են, որ երկրի հյուսիսային հատվածում մանկական թոքաբորբի կամ շնչառական հիվանդությունների դեպքերի աճը պայմանավորված է բնորոշ սեզոնային մանրէներով, այլ ոչ թե որևէ նոր կամ անհայտ պաթոգենով, ասվում է կազմակերպությունը:


Չորեքշաբթի օրը Չինաստանից երեխաների շրջանում դեպքերի աճի մասին լրացուցիչ տեղեկություններ խնդրելուց հետո ԱՀԿ-ն հեռակոնֆերանս է անցկացրել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի և Պեկինի մանկական հիվանդանոցի ղեկավարների հետ, որտեղ այդ պաշտոնյաները կիսվել են պահանջվող մանրամասներով:


Չինացի պաշտոնյաներն ասում են, որ իրենք նկատել են հիվանդ երեխաների թվի աճ, ովքեր այցելում են բժիշկներին կամ հոսպիտալացվում Mycoplasma pneumoniae թոքաբորբի պատճառով, սովորական վարակ, որը հաճախ ազդում է փոքր երեխաների վրա: Այն կարելի է բուժել հակաբիոտիկներով։


Բժիշկների այցելությունները և հոսպիտալացումները RSV-ի, ադենովիրուսի և գրիպի պատճառով նույնպես աճել են հոկտեմբերից, ասում են պաշտոնյաները: Այս աճերից մի քանիսը տեղի են ունեցել սովորականից մի փոքր շուտ, սակայն ԱՀԿ-ն ասաց, որ դրանք անսպասելի չէին:


Շնչառական հիվանդությունների նմանատիպ վաղ աճեր նկատվել են այլ երկրներում՝ Covid-19-ի սահմանափակումների վերացումից հետո:


Գիտնականները կարծում են, որ սահմանափակումները մի տեսակ «իմունային բաց» են ստեղծել, որը մարդկանց ավելի խոցելի է դարձրել վարակի նկատմամբ, երբ նրանք դադարեցրել են նախազգուշական միջոցներ ձեռնարկելը: Դա այն է, ինչ տեղի ունեցավ անցյալ աշնանը Միացյալ Նահանգներում, երբ երեխաների շրջանում RSV-ի դեպքերի վաղ աճ գրանցվեց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր