Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

01 փետ 2020 15:47

Շիրակում «աչքի տակ» են պահում վերջերս Չինաստանից ժամանած 7 քաղաքացուն

Շիրակի մարզում հսկողություն է սահմանված Չինաստանից ժամանած քաղաքացիների նկատմամբ: Դեսպանատան թույլտվությունից հետո բուժզննման կենթարկվեն նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի վրա աշխատող չինացիները:

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկություն է ստացել, որ օրերս Չինաստանից Գյումրի են ժամանել 7 անձ. նրանցից 4-ը Չինաստանի քաղաքացիներ են, 3-ը՝ Հայաստանի:
Շիրակի մարզի ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները ստացել են ՀՀ այն քաղաքացիների տվյալները, ովքեր նոր են վերադարձել Չինաստանից:
Ելնելով ստեղծված իրավիճակից` ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հրահանգով, ինչպես հանրապետության մյուս մարզերում, այնպես էլ Շիրակում, խիստ հսկողություն  է սահմանված Չինաստանից ժամանած քաղաքացիների նկատմամբ: Վերահսկողություն իրականացվում է նաև այն երկրներից ժամանած քաղաքացիների նկատմամբ, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել:


Չինաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներն արդեն գտնվում են պոլիկլինիկական հսկողության տակ, ինչը չի կարելի ասել Գյումրիում գտնվող չինացիների մասին. նրանց բնակության հստակ հասցեի մասին տեղեկություններ չկան:
«3 չինացու մասին տեղեկատվություն չկա, իսկ մեկը ներկայացրել է հասցե, սակայն տեղում պարզվել է, որ այնտեղ նման մարդ չկա: Ամեն դեպքում, բոլոր բուժհաստատություններն արդեն տեղեկացված են, որ վերջիններիս դիմելու դեպքում անմիջապես արագ բուժզննում անցնեն, և խնդիրներ լինելու դեպքում տեղեկացնեն մեզ, որպեսզի նրանք մեր տեսադաշտից դուրս չմնան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանը։


Գյումրու տարածքային պոլիկլինիկաների աշխատակիցներն այցելում են Չինաստանից ժամանած ՀՀ քաղաքացիների տներ, ջերմաչափումներ իրականացնում և նրանց ամենօրյա վիճակի մասին տեղեկատվություն փոխանցում: Ի դեպ, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է տուբերկուլյոզի և ՄԻԱՎ-ի ախտանիշ: Վերջինս այս պահին հսկողության տակ է:
«Փորձում ենք հսկողության տակ պահել նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունն իրականացնող չինական բրիգադում աշխատողների նկատմամբ»,–ասաց Հովհաննիսյանը:


Նշենք, որ այս պահին  ճանապարհային շինարարության վրա  աշխատող չինացիները 17 են: Նրանք, թեև այս ընթացքում դուրս չեն եկել Հայաստանից, սակայն, բուժզննումների կենթարկվեն, բայց Չինաստանի դեսպանատան թույլտվությունը ստանալուց հետո:
armeniasputnik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր