Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

27 նոյ 2023 13:10

ՀՀ ավտոներմուծող քաղաքացիների գրպանն են մտնում.Այնպես է արվում, որ այլ ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն էլ չգան ՀՀ-ից մեքենա արտահանեն

Հերթական անգամ ՀՀ ավտոներմուծող քաղաքացիների համար օրվա իշխանությունը ստեղծեց հերթական խոչընդոտները և մտավ նրանց գրպանները․ ՀՀ ԱԺ-ն հերթական նիստի ընթացքում ազգադավ որոշում է կայացրել։


Խոսքս վերաբերում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, համաձայն որի՝ ավտոներկրող ընկերություններից պահանջվում է ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, որից էլ հարկվելու են։ Նաև՝ մենքենան ներմուծելուց գումարվելու է ներմուծվող մեքենայի մաքսազերծման արժեքը, տրանսպորտի արժեքը և ինքնարժեքը․ սա նշանակվում է՝ հարկվել ևս 3․5 տոկոս ընդհանուր գումարից:


Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր ներմուծվող մեքենայի համար ներմուծող ՀՀ քաղաքացին հավելյալ 500-1000 ԱՄՆ դոլար հարկ է վճարելու։


Այնպես է արվում, որ այլ ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն էլ չգան Հայաստանից մեքենա արտահանեն։


Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր