Թրամփը նշել է, որ Ռուսաստանն ունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ին, ներառյալ հազվագյուտ հողային մետաղներ          Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիր են պատրաստել       Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, եղանակն՝ առաջիկա օրերին    

28 նոյ 2023 14:46

Արդյո՞ք Լարսը փակվել է քաղաքական պատճառներով. Ալեն Սիմոնյանի պարզաբանումը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Լարսը փակվել է քաղաքական պատճառներով։

Վերջինս նկատեց՝ քաղաքական ակնարկ չի տեսնում։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ տեղի է ունեցել այդ սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն, և նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջան-Վրաստան կամ Ադրբեջան-Ռուսաստան սահմանում։ Չեմ բացառում, որ կարող է քաղաքական բան լինել, բայց խնդրում եմ չշտապել և նման հետևություններ չանել»,- ասաց նա։

Արձագանքելով հարցին՝ ի՞նչ նկատի ունի ԱԺ նախագահը «քաղաքական բան ասելով», Սիմոնյանը պարզաբանեց. «Քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են, դա նկատի ունեմ»։

Ավելի վաղ անդրադառնալով Լարսի ճանապարհի փակմանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով. «Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»:

Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն էլ՝ Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվության է սպասում 2680 բեռնատար ավտոմեքենա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր