Ռուսաստան մուտք գործելիս միգրանտները պետք է «հավատարմության համաձայնագիր» ստորագրեն
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է «հավատարմության համաձայնագրի» ստորագրում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների կողմից։
«Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող միգրանտների հետ այսպես կոչված՝ հավատարմության պայմանագրի մասին օրենքի նախագիծը բարձր պատրաստվածության մեջ է»,- չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին ասել է Կալաշնիկովը։
Նա նշել է, որ նախագծի վրա աշխատանքները համատեղ իրականացվում են Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի, նախագահի աշխատակազմի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՆԳՆ-ի կողմից։
«Մենք ձգտում ենք հասկանալ, թե ինչ պարամետրեր պետք է ներառվեն այս համաձայնագրում»,- պարզաբանել է կոմիտեի ղեկավարը։
Նրա խոսքով, փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացու կողմից որոշակի կանոններ պահպանելու համաձայնություն, մասնավորապես՝ չվարկաբեկել մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, չխեղաթյուրել պատմական փաստերը Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ»։