«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

30 նոյ 2023 14:50

«Երևան սիթի»-ում 19-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալների մեջ անչափահասներ են և սուպերմարկետի աշխատակիցը

Նոյեմբերի 28-ին «Երևան սիթի» սուպերմարկետի պատասխանատուների մասնակցությամբ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 19:15-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, հիվանդանոց են մեկնել իրավապահները:


Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ազդրի շրջանում ստացել է բազմակի վնասվածքներ, գտնվում է վիրահատարանում, և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ:


 
Մինչ բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 19-ամյա Հակոբ Կ.-ն է:


Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու նպատակով ոմն Մհերը և նրա եղբայր Դավիթը իրենց ընկերների հետ եկել են Հակոբ Կ.-ի աշխատանքի վայր, որտեղ վիճաբանել են, ապա այն վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության:


Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Ա.-ն, «Ինստագրամ» հավելվածի նկարագրության միջոցով վիճաբանել է Հակոբ Կ.-ի հետ, որից հետո՝ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր եղբոր՝ Երևանի բնակիչ 16-ամյա Մհեր Ա.-ի և վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 16-ամյա Արարատ Խ.-ի, 15-ամյա Նարեկ Խ.-ի, 14-ամյա Գոռ Պ.-ի, 15-ամյա Լևոն Մ.-ի հետ Կոմիտասի պողոտա 46 հասցեում գտնվող Հակոբ Կ.-ի աշխատավայրում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հետնամասում, հանդիպել են նրա հետ, սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի ու այդ ժամանակ վիճաբանողներից մեկը սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հակոբ Կ.-ին, ապա դեպքի վայրից դիմել են փախուստի:


Կայքի տեղեկություններով՝ կարճ ժամանակում կռվի մասնակիցներին ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում և հիմնավոր կասկածանքով նրանց տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժին, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Վիրավոր Հակոբ Կ.-ն աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետի բաժնի պատասխանատու, իսկ Դավիթ Ա.-ն՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հսկիչ-խորհրդատու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր