Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

01 դեկ 2023 13:02

Տեսանյութ.Խաղաղության պայմանագիր մի ստորագրեք, 3 մատից կոմբինացիա կստանանք Ադրբեջանից...իբր՝ մենք էլ կարող ա մի բան հետ ստանա՞նք

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը 168TV-ի եթերում հայտարարել է, որ իրենց հաշվարկով՝ Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքը 840 քառ. կմ է և ոչ թե 200-300՝ ինչպես նշում են ՀՀ տարբեր պաշտոնյաներ: «Վաղուց եմ հայտարարել՝ եթե սահմանազատում չկա, խաղաղության պայմանագիր մի ստորագրեք, ոչինչ չեք ստանա:
 
Այսինքն, եթե թշնամի պետության հետ առանց դելիմիտացիայի խաղաղության պայմանագիր ես ստորագրում, միանգամից արդարացնում ես այն, ինչ ինքը գրավել է: Օրեր առաջ Ալեն Սիմոնյանին հարց տվեցին՝ բա էդ անկլավ-մանկլավ, գծեր-մծեր, ասեց՝ հիմա դրա ժամանակը չի:
 
Եթե դու ստորագրեցիր, առնվազն ընդեղ, որտեղ ինքը կանգնած ա, համարելու ա իրա սահմանը: Ասեց՝ դրանից հետո կսկսվի, իբր թե մենք էլ կարող ա մի բան հետ ստանանք. մենք երեք մատից կոմբինացիա կստանանք Ադրբեջանից: Ինչի՞ պիտի Ադրբեջանը զիջի, ի՞նչն ա իրան ստիպելու, ո՞վ ա զորքով գալու ստիպի»,- նշել է Բագրատյանը՝ հավելելով, որ ոչ մի լավ բան չի սպասում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր