Մարկո Ռուբիոն հետաձգել է այցը Իսրայել, նախատեսվում էր Նեթանյահուի հետ քննարկել Իրանին հնարավոր հարվшծները          Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի դպրոցներից մեկում ռnւմբ է տեղադրվել       Երևանում, հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ. «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»    

01 դեկ 2023 14:43

Հայաստանը տեղեկացված է եղել սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումների» մասին

Հայաստանը տեղեկացված է եղել սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումների» մասինՀայաստանը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումների» (Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիա Արցախի դեմ-Խմբ.) մասին, որոնք ձեռնարկվել են «Ադրբեջանի տարածքից» Հայաստանի կողմից իր զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին. այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա ընդգծել է, որ «Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է»:

«Այս գործընթացի ընթացքում (Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը Հայաստան-Խմբ.) որևէ քաղաքացիական անձի նկատմամբ բռնության ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը, ի թիվս այլ հարցերի, հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայ բնակչությունը լքել է «մեր տարածքը», դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանություններն ու «նրանց կողմից վերահսկվող անջատողական ռեժիմը»»,- Բայրամովի խոսքերն է մեջբերում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր