Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

04 դեկ 2023 18:10

Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

Երևանում այսօր, դեկտեմբերի 4-ի և 7-ի ցերեկը, 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 6-ի գիշերը, 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 6-ի և 9-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 4-ին, 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր