Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 դեկ 2023 13:30

Մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում. Փաշինյանի շնորհավորանքը ԼՂՀ անկախության կապակցությամբ կարմիր գծի հատում էր

Մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում. Փաշինյանի շնորհավորանքը ԼՂՀ անկախության կապակցությամբ կարմիր գծի հատում էրՀայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. այս մասին, haqqin.az-ի փոխանցմամբ,  ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Նրանք կարող են դրանք հիմք ընդունել: Եթե հայկական կողմը դա աներ մի քանի տարի առաջ, «հակաահաբեկչական գործողության» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակում Արցախի Հանրապետության վրա) կարիք չէր լինի: Սա պատմություն է, և ցույց է տալիս, որ Ադրբեջանը և ոչ թե Հայաստանն է խրախուսել է խաղաղությունը»,- ասել է Ալիևը:


Նա հավելել է, որ Բաքվին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի:




«Ադրբեջանին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի: Որովհետև մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, գիտենք նաև, որ Հայաստանն ունի բազմաթիվ «խորհրդականներ» եվրոպական որոշ մայրաքաղաքներում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:՚

Ալիևն անդրադարձել է նաև ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված արցախցի նախկին ղեկավարներին:


«Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը ես նշեցի, որ այս հարցին նորմալ լուծում կա։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե «անջատողական» (չակերտները՝ Tert.am) առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր «անջատողականների» (չակերտները՝ Tert.am) առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին։


Բայց, ցավոք, այն մարդիկ, որոնք «յուրովի մենաշնորհել էին» (չակերտները՝ Tert.am) իշխանությունն այնտեղ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։ Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր անցնել կարմիր գիծը։ Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրածին։ Որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սրանից և նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո «անջատականներին» (չակերտները՝ Tert.am) շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»,- նշել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր