Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

08 դեկ 2023 16:29

Մենք դեռ պահվող գերիներ ունենք.Ահա թե ինչպես է կարողանում բռնապետը իր հակամարդկային քայլերը մատուցել «մարդասիրության» և «կառուցողականության» շղարշի ներքո»

Ադրբեջանը երեք տարի մեր զինծառայողներին գերության մեջ պահելուց, հետո մարդասպան դիվերսանտների հետ փոխանակելուց հետո տարբեր դերակատարների կողմից խրախուսանքի խոսքեր է ստանում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9֊ի հայտարարությամբ Ալիևը պարտավոր էր ետ վերադարձնել մեր գերիներին։ Փոխանակումն էլ տեղի չի ունեցել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։

Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ։

Սա ցույց է տալիս, թե ինչպես է բռնապետը իր հակամարդկային քայլերը կարողանում մատուցել «մարդասիրության» և «կառուցողականության» շղարշի ներքո»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր