Պուտինը կարող է անցնել Ստալինին.նրա շուրջ համախմբվում են. 2024 թ. ընտրություններում հաղթելու շանսերը բավականին մեծ են
Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի 2024 թվականի ընտրություններում, ապա երկիրը ղեկավարելու ժամանակահատվածով կգերազանցի ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինին։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel թերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը մասնակցելու է 2024 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։
Der Spiegel-ը հիշեցրել է, որ Ռուսաստանի ներկայիս առաջնորդն առաջին անգամ այս պաշտոնը ստանձնել է 2000 թվականին։ Այնուհետ Պուտինը նախագահ է վերընտրվել նաև 2004, 2012 և 2018 թվականներին։
«Եթե Պուտինը Կրեմլում կառավարի ևս վեց տարի, ապա կգերազանցի Իոսիֆ Ստալինին, ով ղեկավարել է Խորհրդային Միությունը 1924-1953 թվականներին: Նա կդառնա ռուսական պետության այն ղեկավարը, որն ամենաերկարը կառավարել է երկիրը 18-րդ դարում թագուհի Եկատերինա Մեծի ժամանակներից ի վեր»,- ասվում է հրապարակման մեջ։
Հրատարակությունը նաև նշում է, որ Պուտինի՝ 2024 թվականի ընտրություններում հաղթելու շանսերը բավականին մեծ են, քանի որ նա «լուրջ մրցակից չունի»։
***
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ ռուսները համախմբվել են Վլադիմիր Պուտինի շուրջ և չեն ցանկանում լռել նրան աջակցելու ցանկության մասին։
«Մարդիկ համախմբվել են իրենց նախագահի շուրջ և չեն ցանկանում լռել իրենց զգացմունքների, նախագահին աջակցելու ցանկության մասին։ Նրանք խոսում են այդ մասին, գրում են այդ մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ըստ Պեսկովի՝ սա մի բան է, որը նախկին «ուղիղ գծերի» ժամանակ չի եղել։
Նշենք, որ դեկտեմբերի 14–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համակցված «ուղիղ գծի» և ամփոփիչ ասուլիսի ձևաչափով կամփոփի տարվա արդյունքները։