Տասը միջոց սեփական կյանքը չբարդացնելու և երջանիկ լինելու համար          Այս հնարքները կօգնեն սիրելիին խենթացնելու համար       Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունը    

11 դեկ 2023 13:30

Տեսանյութ. Մի խայտառակ վիճակ է երևանյան մետրոյում. քաղաքացիները չեն տեղավորվում գնացքի վագոններում

Նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ու փորձագետը, քաղաքացիների բողոքների հիման վրա, ուսումնասիրություն էին իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։ Քաղաքացիները դժգոհում էին, որ առավոտյան ժամը 08։00-09։00-ի ընթացքում գնացքները մոտենում են 4-6 րոպե պարբերականությամբ և արդեն «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում իրենք դժվարությամբ են կարողանում տեղ գտնել վագոններում, իսկ քաղաքացիների զգալի մասն էլ մնում է կայարաններում։ Այցելության մասին նախապես տեղեկացրել էինք մետրոյի տնօրինությանը, ինչը հնարավորություն էր տվել նրանց այդ օրը կարգավորել եղած խնդիրները։ Մեր այցելության ընթացքում գնացքներն աշխատում էին 2-3 րոպե պարբերականությամբ, սակայն այդ դեպքում էլ նկատվում էին դեպքեր, երբ քաղաքացիները մնում էին կայարաններում, քանի որ վագոններում բացարձակ տեղավորվելու հնարավորություն չկար։

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խմբակցության փորձագետը կրկին այցելել է մետրոպոլիտեն և արձանագրել, որ գնացքները կայարան են մտնում 4-5 րոպեի պարբերականությամբ և անգամ առավոտյան ժամը 9-ից հետո «Սասունցի Դավիթ» կայարանում զգալի թվով քաղաքացիներ չեն կարողանում վագոններում տեղ գտնել։

Այսօրվա ընթացքում արձանագրված պատկերը ապացուցում է, որ մեր այցելության օրը փորձել են ծածկել խնդիրները, իսկ հաջորդող օրերին մետրոպոլիտենը շարունակում է քաղաքացիներին վատ որակի ծառայություն մատուցել։ Մարդիկ ուշանում են աշխատանքից, քանի որ ՔՊԿ-ական իշխանությունը միջոցներ չի հատկացնում խնդրի լուծման համար։ Իսկ խնդրի լուծումը պարզ է՝ ձեռք բերել նոր վագոններ կամ վերանորոգել շարքից դուրս եկածները, որպեսզի գնացքներն առավոտյան ժամերին եղածից ավելի վագոններով մտնեն կայարաններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր