Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 դեկ 2023 10:51

«Լիստ.ամ»-ի հայտարարությամբ որպես գնորդ ներկայացած քաղաքացին փախցրել է վաճառվող մեքենան

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ իր «Մերսեդես G500» մակնիշի մեքենան վաճառելու մասին «Լիստ.ամ» կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Հայկ ներկայացած անձը մեքենան գնելու համար զննելու պատրվակով փախցրել է այն՝ պատճառելով 58.000 դոլարի վնաս:


Մինչ այդ մեքենա փախցնելու դեպք էր գրանցվել ոստիկանության Կոտայքի բաժնում. դեկտեմբերի 9-ի ժամը 17.35-ին հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ի ժամը 1-ից դեկտեմբերի 8-ի ժամը 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երևան-Սևան մայրուղու՝ Արծվի թևեր հատվածում կայանված իր «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան:


 
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի գումարտակի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել են Երևանի՝ 23-ամյա և Չարենցավանի՝ 36-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:


Հետագա ձեռնարկած միջոցառումներով Նոր Գեղիի վարչական տարածքում հայտնաբերվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել գողացված «Մերսեդես G 500» մակնիշի մեքենան, որի վրա տեղադրված էին գողացված «Ռենջ Ռովեր 4,4»-ի համարանիշերը:


Քրեական վարույթը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր