Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

13 դեկ 2023 12:10

Մտածեցի՝ գուցե Պուգաչովային առաջարկությո՞ւն անեմ.Կիրկորովը նշել է, թե ինչու է որոշել ամուսնության առաջարկություն անել Պուգաչովային

Ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նշել է, թե ինչու է որոշել ամուսնության առաջարկություն անել փոփ երգչուհի Ալլա Պուգաչովային։ Նրա խոսքերը մեջբերել է «Царьград»-ը։ 


Արտիստի խոսքով՝ ինքը որոշել է լուրջ քայլի գնալ այն բանից հետո, երբ տեսել է նրա «Сильная женщина плачет у окна» երգի տեսահոլովակը։


Պուգաչովայի երգն այնքան է հուզել նրան, որ Կիրկորովը զգացել է, որ ցանկանում է ամուսնանալ երգչուհու հետ։ «Մտածեցի՝ գուցե Պուգաչովային առաջարկությո՞ւն անեմ: Եվ արեցի»,-ասել է արտիստը։


Կիրկորովն ամուսնացել է միայն մեկ անգամ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ։ Նրանց ամուսնությունը տեւել է 11 տարի եւ խզվել 2005 թվականին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր