Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

11 ապր 2019 15:40

Պրիմադոննան և Ֆիլիպ Կիրկորովը կարող էին ծնող դառնալ.նրանք երկուսով երեխային էին սպասում

Պրիմադոննան և Ֆիլիպ Կիրկորովը կարող էին ծնող դառնալ.նրանք երկուսով երեխային էին սպասումՌուսական НТВ հեռուստաալիքի «Հիմնված է իրական դեպքերի վրա» հեռուստահաղորդման հերթական թողարկումը նվիրված է եղել ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի անձնական կյանքին: Հաղորդման ընթացքում նշվել է, որ Պրիմադոննան և Ֆիլիպ Կիրկորովը կարող էին ծնող դառնալ: Այս մասին հայտնում է woman.ru-ն:
Մինչ Ֆիլիպ Կիրկորովի հետ ամուսնությունը Պուգաչովան ամուսնացած է եղել իր համերգների կազմակերպման գծով տնօրեն Եվգենի Բոլդինի հետ: Այդ տարիներին երգչուհին հղիացել է, բայց քանի որ նրա կարիերայի գագաթնակետն էր, նա և ամուսինը որոշել են ազատվել երեխայից: Պրիմադոննան մեկ անգամ չէ, որ զղջացել է իր կատարած քայլի համար և նշել, որ կարող էր երեխային տալ ավելի շատ մայրական սեր ու ջերմություն, քան Կրիստինա Օրբակայտեին, որը մանուկ հասակում մորը գրեթե չի տեսել:
Երեխայից ազատվելուց հետո բժիշկները երգչուհուն ախտորոշել էին անպտղություն, բայց Պուգաչովան շարունակել է հավատալ, որ կարող է կրկին զգալ մայր դառնալու բերկրանքը: Զգացողությունը նրան չի խաբել, և 1996 թ. Պուգաչովան հղիացել է Ֆիլիպ Կիրկորովից: Ցավոք, որոշ ժամանակ անց նա վիժել է երեխային: Մինչ այժմ զույգը չի մոռանում այդ չարաբաստիկ դեպքը: Նրանք նույնիսկ երգ էին պատրաստվում գրել՝ նվիրված իրենց ապագա երեխային, որն այդպես էլ լույս աշխարհ չեկավ:
«Ինչ կարող եմ հիմա ասել այդ մասին: Եթե այդպես է ստացվել, ուրեմն պետք է այդպես լիներ: Ալլան շատ էր ցանկանում այդ երեխային, նույնիսկ ավելի շատ, քան ես: Ես այդ ժամանակ այնքան էլ չէի հասկանում, թե ինչ է դա, իսկ Ալլան ցանկանում էր զգալ այդ երջանկությունը»,- պատմել է Կիրկորովը:
«Մտածում էի, որ եթե ոչինչ չստացվեր, երեխայի փոխարեն կծնվեին երգեր»,- տխրությամբ նշել էր Պուգաչովան, որն այսօր ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կրկին կարողացել է մայրանալ: 2013 թ. փոխնակ մոր օգնությամբ Ալլան և Մաքսիմ Գալկինը դարձել են երկվորյակի ծնողներ:


   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր