Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում 9:3 հաշվով հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին          Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած       Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է․ Ամենայն Հայոց Կաթողիկոս    

13 դեկ 2023 12:50

Տեսանյութ.Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում խաղաղությանը.Վարդենիսում մարդիկ գիշերում են թշնամու կրակոցների տակ, ի՞նչ խաղաղություն

Հայաստանի իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այդքան շատ տեղի է ունենում ագրեսիա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


«Ես Վարդենիսում շատ հաճախ լսում եմ կրակոցներ, դրանք շատ հաճախ կոչում եմ «խաղաղության կրակոցներ», ու այդ կրակոցների  տակ գիշերում է սահմանամերձ բնակչության մեծամասնությունը»,- նշեց նա։


Պատգամավորը չի հավատում խաղաղությանը։


«Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում, չեմ հավատում նաև, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո դա կպահպանվի, որովհետև մենք նման փորձ ունենք»,- ասաց Թովմասյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր