Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

16 դեկ 2023 10:50

Ռուսները ուկրաինական կողմից մեկ կրակոցին 5-7 պատասխան ունեն. Ուկրաինան առանց դաշնակիցների օգնության կարող է պարտվել պատերազմում մինչև ամառ

Առանց դաշնակիցների լրացուցիչ օգնության, Ուկրաինան կարող է մինչև ամառ պարտվել Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին հայտնում են CNN-ի հարցախույզին մասնակցած արևմտյան պաշտոնյաներն ու հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները։


«Մեզ հետ հաջողության երաշխիք չկա, բայց առանց մեզ նրանք հաստատ կպարտվեն», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորականը:


Արևմտյան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի աջակցության կորուստը կամ հետագա ուշացումը կազդի դաշնակիցների  կողմից օգնության վրա, հայտնում է Unian-ը։



Արևմտյան հետախուզական ծառայություններն այժմ հաշվարկում են, թե որքան ժամանակ կարող է Ուկրաինան դիմանալ առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնության: Ամերիկացի բարձրաստիճան զինվորականներից մեկը դա համարել է ամիսների հարց, իսկ վատագույն դեպքում՝ զգալի կորուստներ կամ նույնիսկ պարտություն մինչև ամառ:




Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն կրճատել են զինամթերքի օգտագործումը, իսկ ռուսաստանցիները ուկրաինական կողմից մեկ կրակոցին   5-7 պատասխան ունեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր