Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

16 դեկ 2023 11:30

Օդի ջերմաստիճանը կնվազի.

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի  3-5, 18-19-ի գիշերը ևս  7-10 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր