Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք          «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած       Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ    

16 դեկ 2023 16:08

Տեսանյութ.Ստեփանակերտի ճանապարհին վթարի է ենթարկվել ադրբեջանական ավտոբուսը

Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ԱՊՖԼ) ղեկավարությանը տեղափոխող միկրոավտոբուսը օկուպացված Աղդամի մոտակայքում՝ դեպի Ստեփանակերտ ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 6 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

6 տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: ԱՊՖԼ ղեկավար Էլխան Սամեդովը ունի մեծ բաց կոտրվածք՝ աջ սրունքի վերին երրորդի տեղաշարժով, ինչպես նաև աջ արմունկային հոդի ներհոդային կոտրվածք։ ԱՊՖԼ-ի փոխնախագահն ունի ողնաշարի սեղմման կոտրվածք:
 
Նշվում է, որ ԱՊՖԼ-ի ղեկավարությունն ուղևորվում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը:
 
Տեղեկություններ կան նաև, որ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը զոհվել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր