Որն է երջանիկ ամուսնության գաղտնիքը

Ամուսնության մեջ առաջին տասը տարին ամենաբարդն են: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամենաքիչը վիճում են այն զույգերը, որոնք իրար հետ 35 տարի ապրել են: Մասնագետների հարցումները ցույց են տվել, որ կանանց 66 տոկոսն ամուսնության սկզբում իրեն շատ երջանիկ է զգացել, սակայն հետո սկսել են խնդիրները` կապված աշխատանքի եւ երեխաների դաստիարակության հետ:
Եթե առաջին 10 տարիների ընթացքում խնդիրները չեն հարթվում, ամուսնալուծությունն անխուսափելի է: Իսկ եթե զույգը 10 տարի կարողանում է հաղթահարել խնդիրները, ապա հետո դրանք այլեւս կամ ի հայտ չեն գալիս կամ շատ աննշան են թվում:
Երջանիկ ամուսնություն պահպանելու համար պետք է, որպեսզի զույգերը լավ ընկերներ լինեն: Տարիների հետ վառ էմոցիաներն ու զգացմունքներն անցնում են, եւ միաիսն են մնում այն ամուսինները, որոնք նաեւ ընկերներ են:
Ամուսինները պետք է միշտ միասին քնեն: Գիտնականները հավատացնում են, որ ամուսինները պետք է միաժամանակ պառկեն քնելու` միեւնույն անկողնում մեջ: Կարեւոր է նաեւ քնելու դիրքը, եթե ամուսինները քնում են` դեմքով դեպի իրար, ուրեմն նրանք երջանիկ են եւ խնդիրներ չունեն: