ԼՂ-ի ժողովուրդն ամենառուսամետն էր տարածաշրջանում, հօդս ցնդեց ամեն ինչ.ՌԴ-ն անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս

Ելույթ ունենալով Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովի ժամանակ` հայտնի փորձագետը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ողջ Հարավային Կովկասի բնակչության ամենառուսամետ մասն էր, այնտեղ ցանկացած երիտասարդ շատ լավ ռուսերեն էր խոսում։
Նրա գնահատմամբ՝ այդ ամենը կորած է, և կա մտավախություն, որ անդառնալիորեն է կորած։
Նադեին-Ռաևսկու տեսանկյունից` Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ նրա խաղաղապահները «օտար հողում սովորական դիտորդներ դարձան»:
Իր հերթին թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հմտորեն ընտրել է այն ժամանակը, երբ Ռուսաստանը գործողություններ է իրականացնում Ուկրաինայում՝ մինչև վերջ չավարտելով նախորդ պատերազմը Սիրիայում։ Փորձագետի կարծիքով` հավանաբար, ՌԴ-ն էլ ուժ չուներ ևս մեկ պատերազմ սկսելու։ Միակ բանը, որ կարող էին անել ռուս խաղաղապահները, ըստ նրա, ԼՂ հայերին տարհանելն էր, որպեսզի նրանց այնտեղ չսպանեն։