Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

19 հուն 2022 11:18

Հայաստանն ու Թուրքիան որոշել են խաղաղություն հաստատել.Այս «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է

gazeta.ru–ն գրում է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում առաջին բանակցություններն են անցկացրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։ Ինչպես հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ում, կողմերի առաջին հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։

Ինչո՞ւ են Հայաստանն ու Թուրքիան թշնամացել: Հիմնական խոչընդոտներից մեկը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է։ Երևանը թուրքերից պահանջում է ճանաչել դա, Անկարան հրաժարվում է ցեղասպանություն անվանումից։
Ինչո՞ւ են բանակցություններ ընթանում հենց հիմա։ Անկարան անցյալ տարեվերջին հանդես է եկել Թուրքիայի և Հայաստանի միջև նոր բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։ Երևանում այդ առաջարկը ողջունվել է, ինչը հետագայում հանգեցրել է երկու պետությունների հատուկ ներկայացուցիչների նշանակմանը և Մոսկվայում առաջին հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերմանը։ ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին վստահ է, որ բանակցությունների ներկայիս կոնֆիգուրացիան հնարավոր է դարձել ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքների շնորհիվ։

«Նորմալացման գործընթացը սկսվել է, կա որոշակի լավատեսություն։ Բայց փաստն այն է, որ Անկարան, ինչպես միշտ, զիջումներ է պահանջում բացառապես Երևանից: Թուրքիայի համար առաջին հերթին կարևոր է իր սահմանների ճանաչումը՝ խոսքը պատմական Հայաստանի տարածքների, այդ թվում՝ Արարատ լեռան մասին է, ինչպես նաև խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի մերժման մասին է։ Այս դիրքորոշումը չի փոխվել, բայց թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան, և արդյո՞ք դա կլինի հաշտեցման քաղաքականություն, դեռ պարզ չէ»,- ասել է փորձագետը։

Ինչպե՞ս են ընթացել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները նախկինում։ Ներկայիս բանակցությունները հեռու են կողմերի հարաբերությունները շտկելու առաջին փորձից, որոնք ծայրահեղ սառն են մնացել 1991 թվականի Հայաստանի անկախացումից հետո: Չնայած ընդհանուր սահմանին, երկու երկրները չունեն դիվանագիտական ​​հարաբերություններ, իսկ սահմանները փակ են՝ ըստ Երևանի Թուրքիայի միակողմանի որոշման պատճառով։ Նադեին-Ռաևսկու խոսքով, կողմերի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե թուրքական նախապայմանները չլինեն, քանի որ նախորդ անգամ դրանից հնարավոր չի եղել խուսափել:

«2009 թվականին Ցյուրիխյան արձ

անագրությունների շրջանակներում ոչինչ չստացվեց Հայոց ցեղասպանության հարցի պատճառով։ Այն, որ կողմերն իսկապես պատրաստ են հաշտեցման, խոսում է առաջին հերթին դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը։ Ամենակարևորը Հայաստանից Թուրքիայի տարածքով տրանսպորտային միջանցքների բացումն է, այսինքն սահմանների բացումը։ Առայժմ դրանք ամուր փակված են, և դա շատ կարևոր հարց է»,- պարզաբանել է փորձագետը։

Հայաստանի ինչի՞ն են պետք այս բանակցությունները։ Քաղաքատնտեսության գիտահետազոտական ​​ինստիտուտի  քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ կարգավորման ներկայիս փորձը կարելի է անվանել «դարակազմիկ», քանի որ Երևանը դե ֆակտո կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան է ներկայացրել։

«Ավանդաբար, հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանից պահանջում էին հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և հրաժարվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական ​​քաղաքականությունից։ Դե ֆակտո այդ պահանջներն արդեն իսկ կատարվել են Հայաստանի իշխանությունների կողմից։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նախապայմանն է ի հայտ եկել, և այն ևս, փաստացի, կատարել է հայկական կողմը, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է, որ երկրների միջև հաղորդակցությունը բաց է լինելու»,- հավելել է փորձագետը։

Մաթևոսյանի տեսանկյունից՝ հայ-թուրքական ներկայիս օրակարգը հակահայկական, հակառուսական և հակաիրանական բնույթ ունի։ Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարությունն այդ հարաբերություններում տեսնում է հանրապետության տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև արևմտյան երկրների հետ մերձեցման հնարավորություն։

«Նրանք անկեղծորեն հավատում են, որ Անկարայի տրանզիտով կարող են ինտեգրվել արևմտյան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառույցներին և վերջնականապես ազատվել ռուսական կապանքներից։ Հայ-թուրքական «երկխոսությունն» ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ-ի հովանու ներքո։ Այս «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Նման մտքի հեղինակին չի հետաքրքրում այն, որ դրա արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում, պայմաններ կստեղծվեն, որ նրանք ապրեն «ոչ թե մեզ հետ», այլ «մեր փոխարեն»։  Այս գործընթացի արտասահմանյան համակարգողները մեծ խնդիր են լուծում, իսկ «տաշեղների» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Մոսկվան հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր հակառուսական ուղղվածությունը և ունի իր ծրագրերն ու շահերն այդ գործընթացում։

«Մոսկվան ամեն դեպքում կփորձի առավելագույնը քամել գործընթացից։ Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է. եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի և կայուն գործի Մոսկվայի վերահսկողության ներքո, ապա Ադրբեջանը և Թուրքիան կապող ամենակարճ ճանապարհը կանցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով։ Իր հերթին, Վիկտոր Նադեն-Ռաևսկին այլ տեսակետ ունի: Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար ձեռնտու է, որ իր սահմանների անմիջական մերձակայքի թեժ կետը հանդարտվի։ «Մոսկվան շահագրգռված է, որ հանգիստ իրավիճակ լինի։ Ուստի, ամեն դեպքում, հարաբերությունների կարգավորումը՝ հայերի իրավունքները հարգելով, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին։ Այստեղ պետք է ելնել ոչ թե բովանդակային օգուտների խնդրից, այլ աշխարհաքաղաքական նրբերանգներից»,- եզրափակել է փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր