Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

19 դեկ 2023 12:50

Թույլ չտալ երեխաներին «հեծնել» ամանորյա դեկորները. դրանք աշխատում են 220V լարման պայմաններում

Քանի որ այսօր երեկոյան վառվելու են Գլխավոր տոնածառի լույսերն ու գործարկվելու է մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, խնդրում ենք, հորդորում և պահանջում ենք թույլ չտալ երեխաներին դիպչել էլեկտրահաղորդակցության լարերին: Նման հայտարարություն է տարածել «Սինեմարտ» ՍՊ ընկերությունը, որը զբաղվել է մայրաքաղաքի լուսավորության աշխատանքներով։


Ընկերությունից նաև հորդորում են՝ արգելեք երեխաներին նաև «հեծնել» ամանորյա դեկորները։


«Դրանք աշխատում են 220V լարման պայմաններում, ինչը նշանակում է, որ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների»,-նշում են ընկերությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր