Սենյակային բույս, որ կարող է բջջային հեռախոսը կամ փողոցային լուսավորությունը սնուցել
![Սենյակային բույս, որ կարող է բջջային հեռախոսը կամ փողոցային լուսավորությունը սնուցել Սենյակային բույս, որ կարող է բջջային հեռախոսը կամ փողոցային լուսավորությունը սնուցել](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1545631058_4.jpg)
Ֆաբիան Մեդերը, Բարբարա Մացցոլաին եւ իտալական IIT հետազոտական կենտրոնից նրանց գործընկերները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ բույսերի տեւրեւները նման են տրիբոէլեկտրական նանոգեներատորներին: Այս սարքերը էլեկտրականությունն արտադրում են պոլիմերներներից թաղանթների շփման կամ հպման հաշվին: Նանոգեներատորներում տարբեր հատկություններով թաղանթները դասավորված են ինչպես շերտավոր կարկանդակում: Նույն տեսքն ունի բույսի տերեւը:
Տերեւի վերին եւ ստորին հատվածները պատված են կուտիկուլայով՝ մոմանման նյութի շերտով, որը բույսը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ սահմանափակում է խոնավության գոլորշիացումը: Կուտիկուլան էլեկտրականություն գրեթե չի անցկացնում, իսկ տերեւի ներսի հյուսվածքները հագեցած են իոններով եւ հակառակը՝ կարող են որպես շատ բարակ հաղորդիչ ծառայել:
Հետազոտողները հիպոթեզը կարողացել են ստուգել ռոդոդենդրոնի պոկված տերեւի ցողունին միացնելով ոսկեզօծ հաղորդալար: Երբ տերեւին հպվում էին պոլիմերային նյութի շերտակտորով, մետաղալարերի ծայրերին լարվածություն էր առաջանում:
Այնուհետ պոլիմերից շերտակտրոները եւ լարերը ամրացրել են անմիջապես բույսի վրա, իսկ քամին առաջացրել են օդափոխիչի միջոցով: Ազդեցությունը նույնն էր, ինչ առանձին տերեւի դեպքում, ընդ որում մեկ բույսի էներգիան բավական է եղել, որպեսզի լուսադիոդային ջահը սկսի առկայծել: