Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք          «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած       Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ    

19 դեկ 2023 18:05

Տեսանյութ.Ինչպես է Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում ժայթքում հրաբուխը․ Լավայի հոսքը կարող է ուղղվել դեպի բնակավայրեր

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել։ Այս մասին հայտնել է երկրի օդերևութաբանական վարչությունը։ Գերատեսչությունում նշել են, որ լավայի հոսքերը Ժայթքում են Գրինդավիկ քաղաքից մոտ չորս կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
 
Ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով 22:17-ին, դրան նախորդել են մի շարք երկրաշարժեր, հավելել են օդերևութաբանները։ Հրապարակման պահին նրանք չեն նշել, թե որ հրաբխի մասին է խոսքը։
 
Թերակղզում են գտնվում Ռեյկյանես և Ֆագրադալսֆյադլ հրաբուխները։ Քաղաքացիական պաշտպանության գրասենյակը կոչ է արել Գրինդավիկի բնակիչներին լքել քաղաքը։ Լավայի հոսքը կարող է ուղղվել դեպի այս բնակավայր, Ras 2 ռադիոկայանի եթերում հայտնել է օդերևութաբանական վարչության ներկայացուցիչը:
 
Քաղաքի զանգվածային տարհանումը տեղի է ունեցել նոյեմբերի առաջին կեսին, սակայն, ըստ տեղական լրատվամիջոցների, Գրինդավիկում ժայթքման պահին դեռևս մարդիկ են եղել։
Տեսանյութն՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր