Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

24 դեկ 2024 12:10

Հավայան արշիպելագի Մեծ կղզում ժայթքել է աշխարհի ամենահզոր հրաբուխներից մեկը. Ֆոտո

Հավայան արշիպելագի Մեծ կղզում ժայթքել է աշխարհի ամենահզոր հրաբուխներից մեկըՀավայան արշիպելագի Մեծ կղզում ժայթքում է Կիլաուեա հրաբուխը, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Scripps News պորտալն այս հրաբուխն անվանել է աշխարհի ամենահզոր հրաբուխներից մեկը։ Ժայթքումը սկսվել է երեկ՝ դեկտեմբերի 23-ին, տեղական ժամանակով վաղ առավոտյան, որը Երևանի ժամանակով համապատասխանում է երեկոյին:

Ժայթքումն առաջինն էր վերջին մի քանի ամսվա ընթացքում. Կիլաուեան վերջին անգամ ժայթքել էր 2023 թվականի հունիսին: Սա  հրաբխի վեցերորդ ժայթքումն է վերջին չորս տարվա ընթացքում։ Նախորդ ժայթքումները տևում էին մեկ շաբաթից մինչև մեկ տարի:

Կիլաուեայի ժայթքման պատճառով ավիացիոն կարմիր կոդ է հայտարարվել , ինչը նշանակում է վտանգ օդային տրանսպորտի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր