Բանակցությունները պետք է դիտարկել տարածաշրջանային լարվածության, ուժերի վերադասավորման և փոխադարձ զսպման համատեքստում          Փետրվարի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բшխվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն, կան վիրшվորներ    

19 դեկ 2023 16:55

Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել» Անդրկովկասում

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել» Անդրկովկասում։ Այս մասին հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական ծառայությունը։


Մամեդովը Կոլումբիայի «NTN24-ին» տված հարցազրույցում նշել է, թե իբրև հայերը երկար տարիներ «օկուպացրել են ադրբեջանական տարածքները»։


Ըստ Մամեդովի՝ «ադրբեջանական հողերը» իբրև երկար տարիներ ոչ միայն տուժել են «հայկական օկուպացիայի» հետևանքներից, այլև ականապատվել են»:


Ադրբեջանցի դիվանագետը նշել է նաև, որ այս տարվա սեպտեմբերին իրականացված տեղական «հակաահաբեկչական միջոցառումներն» ուղղված են եղել իբրև թե բացառապես «անօրինական զինված անջատողական խմբավորումների» դեմ։


«Ֆրանսիան, որը Հայաստանին մատակարարում է պաշտպանական և «հարձակողական» (չակերտները՝ խմբ․) զենքեր, չի նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և չհրահրել Հայաստանին նոր պատերազմի»,-հավելել է Մամեդովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր