Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք          «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած       Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ    

23 դեկ 2023 15:59

Սոչի թռչող 18 ինքնաթիռներ փոխել են ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում

Սոչի թռչող 18 մարդատար ինքնաթիռներ փոխել են ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Ինչպես տեղեկացնում է  «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Վատ եղանակային պայմանների պատճառով, մասնավորապես՝ ուժեղ քամու և հորդառատ տեղումների պատճառով, ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել առողջարանային հայտնի քաղաքում և վայրէջք են կատարել մոտակա քաղաքների օդանավակայաններում:

Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ Սոչիի օդանավակայանում գործում է օպերատիվ շտաբ։ «Ուժեղացվել է օդանավակայանի սպասարկման և կոնտակտային կենտրոնի հերթափոխը, աշխատանքի համար պատրաստվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումները», - տեղեկացրել  ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր