Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 դեկ 2023 13:10

Սուրբ Ծննդյան օրը հայտնաբերել է կնոջ, նորածնի և մինչև 10 տարեկան երեք այլ երեխաների դիեր

Ֆրանսիայում ընտանիքի հայրը կասկածվում է կնոջ և չորս երեխաների սպանության մեջ։ Ոստիկանությունը Սուրբ Ծննդյան օրը հայտնաբերել է կնոջ, նորածնի և մինչև 10 տարեկան երեք այլ երեխաների դիեր։


Մայրը և նրա երկու մեծ երեխաները՝ երկուսն էլ աղջիկներ, դանակի բազմաթիվ հարվածներ են ստացել. կրտսեր երեխաները՝ տղաները, դանակահարված չեն եղել, բայց կարծես խեղդամահ են եղել։


Տղամարդուն, ում տեղական լրատվամիջոցները նկարագրում են որպես կնոջ ամուսին և երեխաների հայր, տեսել են Փարիզից արևելք ընկած Իլ-դե-Ֆրանս շրջանի Մոյում գտնվող բնակարանից դուրս գալիս: Նա այժմ կալանքի տակ է։


Հարևաններից մեկը պատմել է, որ անհանգստացել է, երբ չի կարողացել կապվել կնոջ հետ կիրակի երեկոյան: Կինը գնացել է տեսնի՝ արդյոք նրանց մոտ ամեն ինչ լավ եւ հայտնաբերել է, որ պատուհանի փեղկերը փակ են, իսկ մուտքի դռան վրա և դրա շուրջը արյուն է: հարեւանուհին անմիջապես ոստիկանություն է դիմել:


Դատախազի խոսքով, 33-ամյա կասկածյալը տառապում է դեպրեսիայով և հոգեբանական խնդիրներով։ 2019 թվականի նոյեմբերին նա ձերբակալվել և հարցաքննվել է այն բանից հետո, երբ դանակով հարվածել էր կնոջ ուսին՝ երրորդ երեխայի ծնվելուց վեց շաբաթ առաջ։ Այդ ժամանակ կինը չէր ցանկացել մեղադրանք առաջադրել եւ հրաժարվել էր տուժածներին աջակցող կազմակերպությունների ծառայություններից:


Բլադիեն պատմել է, որ կինը 2019 թվականին ոստիկաններին պատմել է, որ ինքը և իր զուգընկերը ծանոթացել են դպրոցում, երբ դեռահաս են եղել և միասին են եղել 14 տարի։ Նրանք ամուսնացել են այս տարվա հոկտեմբերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր