Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

28 դեկ 2023 16:54

Թե ինչու էր Նիկոլը այդ գլխարկը դրել, հարցեր են առաջանում .Չեմ կարծում, որ ուշքը գնում է վրացի մանդարին ծախողի տեսքի համար

Թե ինչու էր Նիկոլը այդ գլխարկը դրել, հարցեր են առաջանում .Չեմ կարծում, որ ուշքը գնում է վրացի մանդարին ծախողի տեսքի համար«Թե ինչու էր Նիկոլը այդ գլխարկը դրել, հարցեր են առաջանում, բայց ես կասեմ, որ դա ընդամենը շատ մտածված ու հասարակ տեխնալոգիա է, որ կիրառվեց փաստորեն հերթական անգամ։ Չեմ կարծում, որ Նիկոլի ուշքը գնում է վրացի մանդարին ծախողի տեսքի համար, պարզապես ինքը շատ լավ հասկանում է, որ այդ տեսքով գնալով այդ կարևորագույն ֆորմատին մեր լրագրողական, քաղաքական , քաղաքագիտական հանրությունը քննարկելու է հենց այդ տեսքը ու չի քննարկելու այն աշխարահաքաղաքական վտանգները, որի առջև Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը կանգնեցրել է Հայաստանի Հանրապետությունը։
 
Ես այս օրինակը շատ եմ բերել, բայց հիմա էլ կբերեմ։ Շվեդիայում, օրինակ, երբ նույնպես փորձ էր արվում անընդհատ տարբեր խոսույթներով, գործողություններով հանրության ուշադրությունը շեղել իրականությունից, քաղաքական ուժերի, մամուլի, լրագրողների ներկայացուցիչների միջև ձևավորվեց ու եղավ համաձայնություն, որ այլևս նման բաների չեն անդրադառնում»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր