Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

30 դեկ 2023 09:33

Լոռու մարզում քամու հետևանքով շենքերի տանիքներ են պոկվել, ծառեր են արմատախիլ եղել․ Լուսանկարներ

Դեկտեմբերի 29-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել դեկտեմբերի 28-ի ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Դպրոցական, Ջահուկյան փողոցներում շենքերի տանիքների վնասման, իսկ Աբովյան փողոցում ծառի արմատախիլ լինելու վերաբերյալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ:

Փրկարարները իրականացրել են տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր