Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 հուն 2024 16:38

Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել․ ինչ է կատարվել Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 զինկոմիսարիատում

ArmLur.am-ի խմբագրություն են զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատները և նշել․

«Արդեն 3-րդ տարին է՝ Էրիկ Հարությունյանն իր առողջական խնդիրների պատճառով տարկետվում է զինվորական պարտադիր ծառայությունից՝ 1-ական տարով: 2023 թվականի վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվում են բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես, (զարկերակային հիպերտեզիա 2-րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք օրգանիզմից և այլ բազմաթիվ սրտանոթային խնդիրներ): Երեխայի արյան ճնշումը տատանվում էր 150-ից մինչև 200, որոնք նույնպես արձանագրվել են բժշկական հետազոտությունների արդյունքում:

Որից հետո վերջնական զիվորական կոմիսիայի ժամանակ, երբ պետք է որոշեին երեխան ենթակա է ծառայության, թե ոչ, թիվ 3 զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից անտեսվում են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները, այն դեպքում, երբ իրեն այդ ցուցանիշներով պետք էր անհապաղ ազատել ծառայությունից և ուղարկել բուժման։ Սակայն, նշանակում են ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննման՝ Երևանի թիվ 8 հիվանդանոցում:

Որից հետո ծնողները հանդես են գալիս բողոքով Սարգսյան Գարիկի մոտ, որ իրենց երեխան հիվանդ է և չի դիմանա, ստանում են կոպիտ մերժում, որ տենցա պետք:

Անցնելով այդ դաժան կազմակերպած ստուգման միջով՝ նուն օրը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը՝ 03:00-ին Էրիկ Հարությունյանը մահանում է սրտի կաթվածից»:

ArmLur.am-ը դիմել է Պաշտպանության նախարարություն, որտեղից արձագանքել են, որ համապատասխան պարզաբանմամբ հանդես կգան։

Նշենք նաև, որ 2024 թվականի հունվարի 8-ին՝ այսօր, մեկնարկել է ձմեռային զորակոչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր