Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ          Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին       Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել    

09 հուն 2024 14:36

2024թվականը կարող է ամենաշոգը լինել դիտարկումների ողջ պատմության ընթացքում

2024-ը կարող է ամենաշոգը լինել դիտարկումների ողջ պատմության ընթացքում, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով փորձագետներին։


Նշվել է, որ ռեկորդային շոգի պատճառներից մեկը Էլ-Նինյո երեւույթն է՝ ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի տատանումը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում։




Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը 2023-ն անվանել էր ամենաշոգը դիտարկումների պատմության ընթացքում, բայց 2024-ին կարող է ավելի շոգ լինել։


Օվկիանոսի եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության ավագ գիտաշխատող Մայքլ Մաքֆադենի խոսքով՝ Խաղաղ օվկիանոսում ջրի տաքացումը ուշացումով ազդում է  Երկրի մակերեսի ջերմաստիճանի բարձրացման վրա։ Ուստի Էլ-Նինյոյի ազդեցության երկրորդ տարին կարող է առաջինից ավելի տաք լինել։


Մինչ այդ Քվինսլենդի համալսարանի ավստրալացի գիտնականները տեղեկացրել էին, որ ամբողջ աշխարհում մարջաններին մեծ կորուստներ են սպառնում ուժեղ շոգի պատճառով առաջիկա մեկ-երկու տարում։ Պատմական տվյալները վկայում են, որ ջերմության ներկայիս ծովային ալիքները, հավանաբար, կդառնան մարջանների գլոբալ գունազրկման եւ անհետացման նախանշանը հաջորդ 12-24 ամիսներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր