35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել          Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը       ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում    

11 հուն 2024 12:03

Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային տարբերակով հետ քաշել.մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021-ի մայիսին, ո՛չ էլ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից

Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային տարբերակով հետ քաշել.մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021-ի մայիսին, ո՛չ էլ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերիցԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային տարբերակով հետ քաշել։

«Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերի զորքերը հայելային հետ քաշվեն։ Հարցրեցի՝ ո՞ւր գնանք, ասացին՝ այնտեղ, որտեղից եկել եք։ Բաքվից ենք եկել, Բաքո՞ւ վերադառնանք։ Այս տարածքներում 30 տարի չենք եղել, եթե այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա նա դա կնշեր, բայց Հայաստանը դա սահման չի համարում, կարծում է, որ իր սահմանն Աղդամում է. Իմ հարցին ոչ ոք այդպես էլ չպատասխանել, հետևաբար մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021-ի մայիսին, ո՛չ էլ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից, քանի որ սահմանը պետք է արձանագրվի»,- հայտարարել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի «պահանջներն անհիմն են, քանի որ պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան»։

«Հայաստանն, իր հերթին, օկուպացման տակ է պահում մեր գյուղերը, և դա անընդունելի է: Կարծում եմ, որ այս ամսվա վերջին կլինի հանձնաժողովի նիստ, որտեղ հստակություն կմտցվի այս հարցում»,- նշել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր