Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

11 հուն 2024 12:41

Թող բոլորը լսեն, որ եթե հայտնաբերենք մեզ համար իրական սպառնալիք, այլ ոչ թե այդ ֆրանսիական աղբը, «Բաստիոն» անվամբ, ապա անմիջապես կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկելու

Թող բոլորը լսեն, որ եթե հայտնաբերենք մեզ համար իրական սպառնալիք, այլ ոչ թե այդ ֆրանսիական աղբը, «Բաստիոն» անվամբ, ապա անմիջապես կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկելուԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն տարածաշրջանում նոր պատերազմ չի ուզում, սակայն շարունակելու է սեփական զինված ուժերը ուժեղացնել։ «Մենք երբեք չպետք է հանդարտվենք։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ես ասացի, որ մենք պետք է ստեղծենք ավելի ուժեղ բանակ։Եվ մենք դա արեցինք։ Վերջին երեք տարիներին մենք մեծ ճանապարհ ենք անցնել»,- ասել է Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այս տարի ռազմարդյունաբերական համալիրի  գործարաններում կներդրվի առնվազն 1 մլրդ մանաթ (588 մլն դոլար)։
 
«Հայաստանը պետք է իմանա, որ ինչքան էլ զենք գնի, ինչքան էլ աջակցություն ստանա, մեզ համար սպառնալիքի ցանկացած աղբյուր անմիջապես կոչնչացվի։ Ես դա չեմ թաքցնում, որպեսզի վաղը  որևէ մեկը չասի, թե ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող բոլորը լսեն, որ չասեն ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող բոլորը լսեն, որ եթե մենք հայտնաբերենք մեզ համար իրական սպառնալիք, այլ ոչ թե այդ ֆրանսիական աղբը, «Բաստիոն» անվամբ այդ թիթեղյա տարաները, ապա անմիջապես կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկելու դրանք ոչնչացնելու համար»,- հերթական անգամ սպառնացել է Ալիևը՝ հայտարարելով, թե «ամեն րոպե չպետք է մտածեն նոր պատերազմի մասին»։
 
«Ոչ, ես վստահ եմ, որ դա (պատերազմ) տեղի չի ունենա, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։ Բավական է արդեն պատերազմներ, սակայն մեր նոր հայեցակարգային զարգացման ռազմավարությունը, մեր ազգային գաղափարախոսության նոր ուղղությունները և ձեռք բերված հաջողություններից ինքնաբավությունը կարող են հանգեցնել որոշակի լճացման»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր