Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

12 հուն 2024 13:30

Գեներալ Տիրան Խաչատրյանին բերման են ենթարկել. Նա կասկածվում է ռեստորանում կրակոց արձակելու մեջ

Գեներալ Տիրան Խաչատրյանին բերման են ենթարկելԻրավապահները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ կայքի, կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է:

Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:

Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:

Այս պահին Տ. Խաչատրյանը ոստիկանության Կոտայքի բաժնում է, և նրան ոստիկանությունից ներկայացնելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց էր հնչել և կար վիրավոր:

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի «կուպե»-ներից մեկում հայտնաբերել էին արնանման հետքեր, դռան վրայի ապակուն առկա կրակոցի հետք, իսկ դրսում՝ կրակված 1 պարկուճ և դրամանապանակ:

«Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը, ով այնուհետև տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 47-ամյա Հրայր Մ.-ն է:

Այս դեպքի առնչությամբ ոստիկանությունից հայտնել են, որ հունվարի 11-ին, ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։ Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ճն մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ  կետով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր